Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ

աճել

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ աճել

վանկեր՝ ա•ճել 

Կազմություն

Արմատ՝ աճ, վերջածանց՝ -ել:

Բայ

  1. բուսնել  Ուր են դաշտերը, ուր որ մեզ համար աճում են բրինձ և այլ բարիքներ: Հովհաննես Թումանյան
  2. մեծանալ, զարգանալով ավելանալ
  3. հասակ առնել, մեծանալ (մարդկանց և կենդանիների մասին)  Որդին աճել էր, գեղեցկացել էր, և բոլորովին այրական դեմք էր ստացել: (Րաֆֆի)
  4. զարգանալ, աճման պրոցես ապրել (բույսերի մասին)  Սերմերը, որ գարնանը պայթել էին հողի մեջ, ծծել էին սևահողի ուժն ու հյութը, լցվել էին արևով, աճել ու ուռճացել, հասունացել, հասել էին իրենց նպատակին - դարձել էին բանջար, հունդ, արմտիք: (Ավետիք Իսահակյան)
  5. բազմանալ, շատանալ
  6. ավելանալ (քաշով, քանակով, ծավալով, արագությամբ), մեծանալ  Անդրեասը տեսնում էր քաղաքը, որ աճում էր իր աղյուսով և տեսնում էր, որ աճում էր իր արյունով: (Վահան Թոթովենց)
  7. թիվը, քանակը բազմանալ
  8. (լեզվբ․) մասնիկներ կամ աճականներ ստանալով մեծանալ (արմատը, բառը)
  9. (տեխ․) սաստկանալ, ուժեղանալ
  10. ավելի մեծ ծավալ ստանալ, սաստկանալ  Սրտում բորբոքված սիրո զգացմունքը աճում էր, մեծանում: Սերո Խանզադյան
  11. զարգանալ, առաջադիմել  Կարդալով դրանք, զգում եմ, որ աճում եմ, զարգանում: Ստեփան Զորյան
Հոմանիշներ
  1. զարգանալ, առաջ գնալ (վերացական առումով, որակապես), մեծանալ (ֆիզիկապես), ուռճանալ, բարգավաճել, ստվարանալ, ավելանալ, շատանալ, բազմանալ (քանակապես), գերաճել (շատ), տճել (բրբ․), աճ տալ
  2. մեծանալ, հասակ առնել, (ժղ․)՝ բոյ անել (քաշել, քշել)
  3. սաստկանալ, մեծանալ, ուժեղանալ
  4. բուսնել, ծլել, ծլարձակել, կանաչել
Արտահայտություններ
  1. աճող սերունդ – հասարակության պատանի և երիտասարդ հատվածը
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա  հանրագիտարան     Վիքիտվյալներ  տվյալների շտեմարան     Վիքիգրքեր  ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր  ազատ նորություններ     Վիքիքաղվածք  քաղվածքների հավաքածու     Վիքիդարան  ազատ գրադարան     Վիքիլսարան  ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ  զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ       Վիքիմեդիա Ինկուբատոր  լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի  Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի  ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը